Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` մայիսի 26-ին, ինքնաբացարկի երկու դիմում է ստացել Հայ հեղափոխական դաշնակցությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Արտյուշա Շահբազյանը (3-րդ հորիզոնական) եւ Կարինե Հարությունյանը (6-րդ հորիզոնական):
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն համամասնական ընտրակարգով ստացել է 5 մանդատ:
Սյսպիսով, Հանրապետական կուսակցությունից ԿԸՀ ստացել է 67, «Բարգավաճ Հայաստանից»` 28, ՕԵԿ-ից` 3, «Ժառանգությունից»` 1, Հայ ազգային կոնգրեսից` 2 ինքնաբացարկի դիմում:
Հերմինե Հարությունյանը նշեց, որ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջանաժամկետ օրենքով սահմանված չէ, երբ ցանկանան, կարող են ներկայացնել: