News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 25-ին նշվող Վերջին զանգի առթիվ տուգանային հրապարակ է տարվել 62 ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նրա փոխանցմամբ` մարզերից տուգանային հրապարակ է տարվել 33, իսկ Երեւանից` 29 մեքենա:

Արմեն Մալխասյանը նշեց, որ շրջանավարտների մասնակցությամբ պատահարներ, խուլիգանության դեպքեր երեկ չեն գրանցվել: Տուժաժներ, վիրավորներ եւ մահվան դեպքեր եւս չեն արձանագրվել:

Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ շնորհավորելով շրջանավարտներին «Վերջին զանգի» առիթով, նշել էր, որ ամբողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

«Մեր երեխաներն այսօր առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի: Սիրելի՛ դպրոցականներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ: Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում: Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, եւ հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո: Աստված ձեզ պահապան»,- ասված է ոստիկանության շնորհավորանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ