News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը կգումարվի մայիսի  29-30-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Նա նշեց, որ կքննարկեն անպատասխան մնացած բոլոր հարցերը, մասնավորապես` ԱԺ նախագահի, վարչապետի թեկնածությունների հարցերը եւ այլն:

Իսկ մայիսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի կունենա 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն ու երդմնակալության արարողությունը:

Ի դեպ, ըստ նախնական տեղեկությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մանդատների վերցման հանդիսավոր արարողությունը  նախատեսված է մայիսի 29-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ