News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վրաստանն այսօր` մայիսի 26-ին, նշում է իր Անկախության օրը: 1918 թվականի հենց այս օրը հռչակվեց Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը:

Առաջին անգամ ավանդական զորահանդեսը տեղի կունենա ոչ թե մայրաքաղաք Թբիլիսիում, այլ` երկրորդ քաղաք Քութայիսիում:
Թբիլիսիում տոնակատարություններն սկսվել են կենտրոնական Ռուսթավելիի փողոցում, որտեղ բացվել է «արդյունաբերական շքերթը»` «Արտադրված է Վրաստանում» խորագրով:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա օնլայնը», պողոտայում ցուցադրության են հանվել երկաթուղային լոկոմոտիվներ, մետրոպոլիտենի վագոններ, վրացական արտադրության հետեւակի մարտական մեքենաներ, սննդամթերք, հագուստ եւ շատ այլ ապրանքներ: Մարդկանց կուրախացնեն երաժիշտները, երգիչները եւ պարողները:

Ժամը 17:00-ին Քութայիսիում տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի տոնական նիստը. սա առաջին նիստն է խորհրդարանի նոր դահլիճում, որտեղ խորհրդարանի աշխատանքները կսկսվեն 2013-ից:

Երեկոյան 22:00-ին Թբիլիսիի Մարջանիշվիլիի հրապարակում կկայանա գալա-համերգ Վրաստանի աստղերի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ