News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրուհու հետ սեքսով զբաղվելու պահին մահանալու ռիսկն ավելի մեծ է, քան` օրինական կնոջ հետ սեքսով զբաղվելու պահին: Նման եզրակացության են եկել Ֆլորենտինայի համալսարանի գիտնականները` ուսումնասիրության արդյունքում:

Ինչպես հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Journal of Sexual Medicine-ը, պարզվում է, որ ոչ ամուսնական կապերն ունեն մի քանի ասպեկտներ. հոգեբանական, ֆիզիոլոգիական եւ, բնականաբար, սեռական:

Դավաճանության ժամանակ տղամարդը ուժեղ սթրես է տանում, որը հաճախ եւ սպանում է նրան: Սթրեսն առաջացնում է մեղքի զգացում, խղճի խայթ, ինչպես նաեւ վախ, որ հնարավոր է, չհամապատասխանի նոր զուգընկերուհու պահանջներին: Բոլոր այդ պատճառներն առաջ են բերում սրտանոթային հիվանդություններ, որոնք հանգեցնում են կաթվածների եւ հիպերտոնիկ կրիզի:

Բացի այդ, սիրուհու հետ սեքսից առաջ ռոմանտիկ ընթրիքները նույնպես բազմաթիվ հիվանդությունների առիթ կարող են դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ