News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2012 թ. փետրվարից սկսել է ուսումնասիրել 11 մանկատներում եւ ծերանոցներում գնումների գործընթացները: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՏՄՊՊՀ վերլուծությունների վարչության փորձագետ Անի Ստեփանյանը: Ընդհանուր առմամբ` ուսումնասիրվել են 71 մրցույթների փաթեթներ: Ա. Ստեփանյանի խոսքով` ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք վկայում են հակամրցակցային համաձայնությունների մասին: Մասնավորապես` 15 մրցույթներում գնումներն իրականացվել են շուկայականից 2-3 անգամ բարձր գներով:

Մի շարք մրցույթներում էլ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ որոշ ընկերություններ շարունակաբար հայտեր ներկայացնելով մրցույթներին, մշտապես թերի (ընդ որում` նույն թերություններով) հայտեր են ներկայացնում, ամենայն հավանականությամբ` մրցույթում միտումնավոր պարտվելու եւ առավել ուժեղ մրցակցի համար ճանապարհ հարթելու համար:

Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, առայժմ վարույթներ հարուցված չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ