News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 27-ին ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաք են անցկացրել:

Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի ակցիան մեկնարկել է ժամը 13.00-ին` քաղաքի երեք մասերից` Վակե զբոսայգուց, Դինամո արենա մարզադաշտից եւ մետրոյի «Հավլաբար» կայարանից: Ակցիայի մասնակիցներն իրենց երազանքերի մասին երկտողներ են հավաքել «Վրացական երազանք» պարկի մեջ:Ինչպես հաղորդում է GHN-ը, միջոցառմանը միացել է նաեւ «Ժողովրդավարական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեն:

Ակցիային մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, այն անցկացվում է «Վրացական երազանքի» նախընտրական արշավի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ