Հայաստանի ողջ տարածքում, մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, իրականացնելու է Ֆլեշ-մոբ` «Ո´չ կոռուպցիային» խորագրով: Այն իրականացնելու է ՇՊԱԿ-ների ազգային ցանցը, որում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին եւ Ապարան քաղաքներում նաեւ հենակետային ընդունարաններ:
Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի եւ ընդունարանի կողմից կազմվելու է «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ, որը նպատակ ունի հասարակության անդամների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրել «կոռուպցիա» կոչվող չարիքի դեմ եւ այս քայլով ցույց տալ, որ ցանկացած բացասական երեւույթ, ինչը խորթ է եւ անհարիր մեր արժեքներին, անհանդուրժողության, համախմբման ու միասնական գործելու դեպքում կարող ենք դուրս մղել հասարակությունից: Միջոցառման ընթացքում, տառը կազմելուց հետո մասնակիցները բարձրաձայն արտասանելու են իրենց կազմած տառը, այնուհետեւ բարձրաձայն արտասանելու են «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունը:
Ընդհանուր առմամբ Ֆլեշ-մոբին մասնակցելու են ավելի քան 300 հոգի:
Ստորեւ ներկայացնում ենք այն վայրերը, որտեղ նախատեսվում է իրականացնել ակցիան.
• Երեւանի ՇՊԱԿ – ք. Երեւան, Մոսկվա կ/թ-ի հարակից Շ.Ազնավուրի անվան հրապարակ.
• Արագածոտնի ՇՊԱԿ – Արագածոտնի մարզ, ք. Աշտարակի Ն.Սիսակյանի անվան դպրոց.
• Թալինի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ ք. Թալին, Տերյան 24 հասցե.
• Ապարանի ՇՊԱԸ – Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Քաղաքապետարանի դիմացի հրապարակ.
• Արարատի ՇՊԱԿ – Արարատի մարզ, ք. Արարատի թիվ 2-րդ դպրոց.
• Արմավիրի ՇՊԱԿ – Արմավիրի մարզ ք. Արմավիրի թիվ 4-րդ դպրոց.
• Գեղարքունիքի ՇՊԱԿ – Գեղարքունիքի մարզ, ք. Գավառի թիվ 1-ին դպրոց.
• Լոռու ՇՊԱԿ – Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շ.Ազնավուրի անվան մշակույթի տուն.
• Կոտայքի ՇՊԱԿ – Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23.
• Շիրակի ՇՊԱԿ – Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական
թատրոնի բակ.
• Սյունիքի ՇՊԱԿ – Սյունիքի մարզ, ք. Կապանի թիվ 10 դպրոց.
• Վայոց Ձորի ՇՊԱԿ – Վայոց Ձորի մարզ, ք, Եղեգնաձորի թիվ 1 դպրոց.
• Տավուշի ՇՊԱԿ – Տավուշի մարզ, ք. Իջեւանի թիվ 1-ին դպրոց: