News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 28-ին, ընդունել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ երախտագիտություն հայտնեց բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:

Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար,  ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ