News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի «Էլեկտրոն» ԲԲԸ-ում այսօր` մայիսի 29-ին, ժամը 14-ի սահմաններում հնչած պայթյունի հետեւանքով փլատակների տակ են մնացել արտադրամասի վարիչ 64-ամյա Ադիբեկ Բարսամյանը եւ նրա տեղակալ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: 64-ամյա Ազիբեկը մահացել էր տեղում, իսկ Ջանիբեկ Մարտիրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Նախարարը տեղեկացրեց, որ պայթյունը տեղի է ունեցել «Էլեկտրոն» գործարանի արտադրամասի շենքում: Արմեն Երիցյանը գործարանի տնօրենից ճշտել է, որ պայթյունի պահին արտադրամասում երկու հոգի են եղել, հետեւաբար`  այլ վիրավորներ եւ անհետ կորածներ չկան:

Դեպքի վայր էր ժամանել նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչը ԱԻՆ ղեկավարը բացատրեց այն հանգամանքով, որ ՊՆ-ն պայմանագիր ունի գործարանի հետ եւ լիցենզիայով որոշակի բաներ է արտադրում:

Իսկ թե ինչը կարող էր պայթյունի առաջացման պատճառ լինել, նախարարը ձեռնպահ է մնում որեւէ վարկած նշել` հավելելով, որ այդ մասին վաղ է խոսել: Արմեն Երիցյանը միայն նշեց, որ փաստի առթիվ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ եւ նախաքննություն ցույց կտա, թե ինչը կարող էր պայթյունի պատճառ լինել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 29-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շարուրի-37 հասցեում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում կա երկու մարդ:

Դեպքի վայր  են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:

Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Փրկարարները հայտնաբերել են նաեւ մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ