News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանական արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի` մեկամյա վաղեմության մնացորդները աճուրդի են հանվել PFC Auctions աճուրդին:

Հարսանիքի կապակցությամբ ութհարկանի տորթ էր պատրաստվել, որի 650 կտորը արարողության օրը հյուրասիրել են: Իսկ այն, ինչ մնացել էր, այժմ վաճառքի են հանել:

Առաջին կտորի մեկնարկային գինը կազմել է 100 ֆունտ, ապա հասել է 1500 ֆունտի:

Վաճառքի է հանվել նաեւ Կոռնուոլի դքսուհու եւ արքայազն Չառլզի բացիկը, նաեւ 16 էջանոց ձեռնարկը` հարսանիքի երդումներով, օրհներգերով, աղոթքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ