News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բաքվում «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի անցկացումից հետո Եվրոպայում ավելի հաճախ են հնչում մտորումներն այն մասին, թե արդոք Ադրբեջանն ընդհանրապես քաղաքակիրթ պետություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշխարհաքաղաքական եվրոպական կենտրոնի ղեկավար, փորձագե Մատեուշ Պիսկորսկին, նշելով, որ ի նկատի ունի Ադրբեջանում կառավարման մոդելի համապատասխանությունը արեւմուտքի կառավարման մոդելին:

«Մի շարք եվրոպական երկրներ բավականին բացասաբար արձագանքեցին Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովայի մայիսին արված  հայտարարությանը, մասնավորապես նրա դժգոհությանը, որ գերմանական մամուլում «հակաադրբեջանական» հրապարակումներ են եղել: Սակայն դրանից անմիջապես հետո Բաքվում տեղի ունեցան մի շարք սկանդալներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված էին «Եվրատեսիլի» հետ: Իրավիճակի մասին սկսեցին ահազանգել նաեւ միջազգային իրավապաշտպանները»,- նշեց Պիսկորսկին, հավելելով, որ այդ ամենը հանգեցրել է Ադրբեջանում տիրող իրավիճակի քննարկմանը: Քաղաքագետի խոսքով` Եվրոպայում Ադրբեջանում տիրող իրավիճակը միանշանակ չեն գնահատում. «Աջակողմյա ուժերը, հիմնականում, չեն քննադատում Բաքուն, սակայն ձախակողմյա ճամբարի եւ լիբերալ հոսքի ներկայացուցիչները հնչեցնում են կտրուկ բացասական գնահատականներ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Բաքվում կայացած «Եվրատեսիլ-2012» մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկները», իսկ երրորդ տեղը` Սերբիան ներկայացնող Ժելկո Յոկսիմովիչը:  Նշենք, որ Հայաստանը բոյկոտել էր Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» մրցույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ