News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց հասանելիք աշխատավարձը կստանան առաջիկա երկու օրերի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ աշխատավարձերը փոխանցվել են մաս առ մաս, ոչ ամբողջովին, իսկ վերջին փոխանցումները կատարվել են երեկ:

ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն էլ նշեց, որ ընտրություններին հանրապետությունում եղել է 1982 տեղամասում, ամեն մեկում`հանձնաժողովի  7 անդամ, իսկ շատ քիչ տեղամասերում, որտեղ ընտրողների թիվը փոքր է եղել, հանձնաժողովներում աշխատել է 5 մարդ:

Նա նաեւ տեղեկացրեց, որ  հանձնաժողովի նախագահի աշխատավարձը 65 հազար դրամ է` նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, իսկ անդամներինը` 32 հազար 500 դրամ: Սիլվա Մարկոսյանը չգիտեր, թե, ընդհանուր առմամբ, որքան գումար է փոխանցվել հանձնաժողովներում անդամների աշխատավարձի համար:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ թեեւ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին հասանելիք աշխատավարձը մնացել է չվճարված:

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո»,- սահմանում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը` չհստակեցնելով, թե քանի օրվա միջակայքում պետք է հատկացվեն այդ գումարները:

Տպել
Ամենաշատ