News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ 2 փոխնախագահների պաշտոնների համար առաջադրել է Էդուարդ Շարմազանովի (ՀՀԿ) եւ Հերմինե Նաղդալյանի (ՀՀԿ) թեկնածությունները, ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ այսօր` ԱԺ նիստում խորհրդարանի խոսնակ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը, ով եւս ՀՀԿ-ից է:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):

Քանի որ ՀՀԿ-ն ստացել է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը (69 մանդատ` 131-ից), նա ստացել է ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ վարչապետի պորտֆելները: ՀՀԿ-ն կարող է նաեւ ինքնուրույն կառավարություն ձեւավորել, սակայն նախընտրել է կոալիցիա կազմել ՕԵԿ-ի հետ: ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտել կոալիցիա կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ