News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա մարտին առանձնատների առքուվաճառքի գործարքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 10,5%-ով:  Հետաքրքիր է նկատել, որ բնակարանների մասով  գործարքների թիվը նվազել էր, ընդ որում` միաժամանակ նվազել էր նաեւ դրանց շուկայական արժեքը:

Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մայրաքաղաքում 286 առանձնատուն է վաճառվել,  ինչը 17,7%-ով ավելի է նախորդ տարվա նույն շրջանի համեմատ:

Առանձնատների բնակելի տարածքի  քմ-ի  միջին քաղաքային գնի նվազման համապատկերում (տարվա ընթացքում` -1,7%), առանձնատները թանկացել են  Նոր Նորք (7,4%), Ավան ( 3,7%) եւ Աջափնյակ (1,1%) վարչական շրջաններում: Մայրաքաղաքի մյուս շրջաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազում է արձանագրվել:

Չնայած գների նվազմանը`  ընթացիկ տարվա մարտին  Կենտրոնում մեկ քմ-ի արժեքը 1,7 անգամ գերազանցել է միջին քաղաքային ցուցանիշը, Արաբկիրում` գրեթե 1,4 անգամ:

Դոլարով հաշվարկելու դեպքում, ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում  Երեւանում ստանդարտ առանձնատան արժեքը նվազել է 13  հազ. դոլարով:  Ընդ որում` ամենամեծ անկումը Կենտրոնում է` նախորդ տարվա համեմատ  գները նվազել են  25 հազ., Արաբկիրում` 24 հազ. դոլարով:

Դոլարային համարժեքով թանկացում նկատվել է միայն Նոր Նորքում` ստանդարտ առանձնատան գինը աճել է 3 հազ. դոլարով: Դրանում իր դերն ունի դրամի նկատմամբ դոլարի 5,6%-ով ամրապնդումը:

Չնայած նման անկմանը, կենտրոնում առանձնատների գները շարունակում են շատ բարձ մակարդակի մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ