News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանից 2012 թ. առաջին եռամսյակում արտահանվել է մոտ 13 տոննա խնձոր` 2.6 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Այսպիսով` հայկական խնձորն արտահանվում է կգ-ը 0.2 դոլարով (մոտ 80 դրամ): Հավանաբար արտահանվել է վերամշակման համար նախատեսված խնձորը, կամ էլ մաքսային մարմիններին ոչ ճիշտ տվյալներ են փոխանցվել:

Նշենք, որ ներքին շուկայում տեղական խնձորները վաճառվում են 200-600 դրամի սահմաններում: Ընդ որում` 2011 թ. բարձր բերքի պատճառով եղել է խնձորի գերարտադրություն: Դրա հետեւանքով գյուղացիական տնտեսությունները չեն հասցնի ամբողջովին իրացնել 2011 թ. բերքը;

Խնձորը Հայաստանից արտահանվել է հիմնականում դեպի Վրաստան: Գյուղմթերքների խոշորագույն արտահանող «Սպայկա» ընկերությունից Կարեն Բաղդասարյանը NEWS.am-ին ասաց, որ խնձոր չեն արտահանում, քանի որ Հայաստանում գործնականում անհնար է նույն սորտի մեծ քանակությամբ խնձոր մթերել: Խնձորի այգիները փոքր են, բացի այդ` նույն այգում գյուղացիները տարբեր սորտի խնձորներ են աճեցնում:

Նշենք, որ լավագույն տարիներին Հայաստանն արտահանում է 25-30 տոննա խնձոր, իսկ խնձորի բերքը, որպես կանոն, գերազանցում է 100 հազ. տոննան (լավագույն տարիներին կարող է հասնել 160 հազ. տոննայի);

Հայաստանը նաեւ մեծ քանակությամբ խնձոր է ներմուծում, հիմնականում Եվրոպայից (Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից): Ներմուծված խնձորի քանակը կախված է տեղական բերքի ծավալներից ու շուկայում դրանց գներից: Այսպես` 2011 թ. ներմուծվել է մոտ 2000 տոննա խնձոր, քանի որ 2010 թ. աշնանային բերքը անհաջող էր: Սակայն 2012 թ. ներմուծված խնձորի ծավալները կտրուկ նվազել են` մոտ 10 ագամ: Հայաստան ներմուծվող խնձորի կգ-ի միջին մաքսային արժեքը 1.5 դոլար է:

Նշենք, որ Եվրամիությունում խնձորի խոշորագույն արտահանողներն են Իտալիան եւ Լեհաստանը: Մասնավորապես` Լեհաստանից տարեկան արտահանվում է 400-700 հազ. տոննա խնձոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ