News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Առավոտը» ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ դուք կիսո՞ւմ եք Ձեր պատգամավորի հայտնած այն տեսակետը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ անդամների մի մասը, գայթակղվելով՝ իրենց չի ընտրել:

«Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում այդպիսի հայտարարություն էր արել ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Իշխան Խաչատրյանը խոսել է որպես մեծամասնական թեկնածու՝ իր ընտրատարածքում, եւ նա ասել է այն, ինչ տեսել է»: Մեր հարցին՝ դա չի՞ տարածվում կուսակցության կարծիքի վրա, տիկին Բիշարյանը պատասխանեց, որ՝ ոչ. «Ինքը խոսել է եւ ներկայացրել իր կարծիքը: Բայց ես՝ որպես նույնպես մեծամասնական ընտրակարգով թեկնածու, ես պետք է ասեմ, որ այո ընտրակաշառքներ եղել են, ո՞վ է զարմանում դրա վրա, կա՞ զարմացող»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ