News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւան երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել իր` ՊՆ համարանիշներով մեքենայով շրջելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

Մեկ շաբաթվա չարչարանքից հետո NEWS.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել նրա հետ եւ մեր հարցին ի պատասխան, նա նշեց. »Ես չեմ սիրում, երբ ժուռնալիստները փորձրում են մարդու անձնականը: Ես չեմ խոսում էդ թեմայի շուրջ»,- ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երեւանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը շրջում է Nissan Quest մակնիշի ՊՆ 0043Մ համարանիշով ավտոմեքենայով: ՊՆ լրատվական ծառայությունը որեւէ մեկնաբանություն  չէր տրամադրել հարցի առնչությամբ:

Նկատենք, որ  ՊՆ համարանիշներ տրամադրվում են ՊՆ աշխատակիցներին: Հարց է առաջանում` երբվանի՞ց է Արթուր Գրիգորյանը աշխատում Պն-ում, կամ որտեղի՞ց նրան այդ համարանիշները:

Լուսանկարը http://www.bravo.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ