News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության հետ կազմած կոալիցիայի շրջանակներում «Օրինաց երկիր» կուսակցությանը տրվող երեք նախարարական պորտֆելների ղեկավարների  անուննները հայտնի են: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարներ Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը կշարունակեն պաշտոնավարել, իսկ քաղաքաշինության նախարարի պաշտոնում որոշել են առաջադրել ՕԵԿ-ական, կուսակցության համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Մարգարյանին: Սակայն խնդիրն այն է, որ վերջինս, ի տարբերություն ՕԵԿ-ական մյուս նախարարների, քաղաքաշինության ոլորտում աշխատելու փորձ չունի եւ դեռ նրա թեկնածությունը ՀՀԿ պետք է հաստատի: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ:Հիշեցնենք, որ մինչեւ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները գործող կոալիցիայի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն գտնում կոալիցիայի ստեղծումը:Նշենք, որ ՕԵԿ-ն ընտրություններում ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելի, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից միայն 5-ն էլ լինելու պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ