News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  յուրաքանչյուր անարդյունավետ աշխատանք, ծրագիր քննադատելու է, բայց նաեւ թույլ չի տալու, որ որեւէ մեկը փորձի անարդար քննադատել կառավարությանը:Այս մասին այսօր` հունիսի 2-ի ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: Նա պատասխանեց նաեւ տարբեր լրատվամիջոցների այլ հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ:

Ի՞նչ է նշանակում Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում, ինչպես հայտարարեցիք ԱԺ-ում:

Ասույթ է, ասել եմ էլի:

Ձեր վերադարձը նկատի ունեի՞ք:

Ես ասեմ, դուք մտածեք:

Իսկ դա մեսի՞ջ էր` ինչ-որ մեկին ուղղված:

Ոչ:

Հնարավո՞ր է` Ձեզ նախագահական ընտրություններից հետո վարչապետ նշանակեն:

Մեր առաջնային խնդիրն է կազմակերպել թափանցիկ նախագահական ընտրություններ:

Շտաբի պետ եք լինելո՞ւ:

Կուսակցությունը կորոշի: Ով ճիշտ կկատարի, լավ կկատարի, ես չեմ վիրավորվի, որ որեւէ մեկը ստանձնի այդ աշխատանքը: Դա շատ պատասխանատու, դժվար, անշնորհակալ գործ է:

Եթե Սերժ Սարգսյանը 2013թ-ի նախագահական ընտրություններում ձեզ առաջարկի շտաբի պետի պաշտոնը, էլի կթողնե՞ք ԱԺ նախագահի պաշտոնը:

Կապրենք կտենենք, բայց չեմ կարծում, որովհետեւ  սա ուրիշ ընտրություն էր` սա ԱԺ ընտրություն էր, նա Հանրապետության նախագահի: ԱԺ ընտրություններին ընդառաջ ես ԱԺ նախագահ էի:

Այս ընտրություններում ՀՀԿ-ի ձայները ավելի շատ էին, քան նախորդ անգամ: Կուսակցությունը այս առումով Ձեզ շնորհակալ եղա՞վ եւ ինչպե՞ս:

Ես իմ կարծիքը հայտնել էի, չեք լսել: Շատ պատասխանատու աշխատանք է շտաբի ղեկավարը եւ միշտ շտաբի ղեկավարի աշխատանքներին ընտրությունների արդյունքներից հետո տրվում է գնահատական: Այո շատ մարդիկ կան, որ անշնորհակալ են վերաբերում այդ գործին: Բայց դա չի վերաբերում երկրի նախագահին:  Նկատի ունեմ, այլ կուսակցություններին:

Խնջույք կազմակերպե՞լ եք ԱԺ նախագահ նշանակվելուց հետո:

Ես խնջույքներից հեռու մարդ եմ: Ոչ ծխում եմ, ոչ խմում, ասեմ իմանաք:

ՕԵԿ-ին ո՞ր նախարարական պաշտոններում եք տեսնում:

Նախագահը ասել է, Ճապոնիայից կգա, կորոշեն:

Տիգրան Սարգսյանի հետ Ձեր հակասությունները կշարունակվե՞ն:

Մենք հակասություն չունեք, որ շարունակվի: Ինչի՞ եք մտածում հակասություններ ունենք, որ մի հատ էլ շարունակվի:

ԲՀԿ-ի հետ նախագահական ընտրություններից հետո նոր կոալիցիա կազմելու հավանականություն  տեսնո՞ւմ եք:

Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում:

Ներկայիս վարչապետի աշխատանքում ի՞նչ թերություններ ու առավելություններ կառանձնացնեիք:

Չեմ էլ մտածել թերությունների մասին, բայց ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ տնտեսագետ է, աշխատանքը պատկերացնում է: Մնում է թիմային աշխատանք եւ ճիշտ կառավարության անդամներ նշանակեն, եւ, իմ կարծիքով, առաջընթաց կունենանք, քանի որ անցած 4 ամսում տնտեսական աճ ունեցանք, եւ համոզված եմ, որ եթե լավ աշխատենք, շատ ավելի լավ կլինի:Շատ կարեւոր է, որ առաջիկայում կառավարություն եւ ԱԺ միասնական աշխատանքը ճիշտ հիմքի վրա դրվի:

Ի՞նչը պետք է փոխել ըստ ձեզ

Հավատանք, որ փոխենք: Մեր խնդիրները գլոբալ խնդիրներն են:

Դու Ձեր ԱԺ ելույթում առաջարկեցիք չկասկածել, որ ասացիք, որ քննադատելու եք կառավարությանը: Դա ուժի մե՞ջ է:

Ես հիմա էլ եմ ասում, որ յուրաքանչյուր անարդյունավետ աշխատանք, ծրագիր քննադատելու եմ, բայց նաեւ թույլ չեմ տալու, որ որեւէ մեկը փորձի անարդար քննադատել կառավարությանը: Առաջին պաշտպանը ես եմ լինելու: Ասել եմ չէ` ամբոխահաճո հայտարարություններ չեմ ընդունում:

Որպես ՀՀ քաղաքացի Ձեզ համար, ո՞ր ոլորտն է ավելի խոցելի եւ, ո՞ր գերատեսչության ղեկավարին կուզեիք տեսնել փոխված:

Ճիշտն ասած, որ փոխենք, կտեսնեք: Իմ առաջարկները հաշվի են առնում, ասեմ իմանաք:

Ձեզ բավարարո՞ւմ է այն, ինչ կա:

Այնքան բան չի բավարարում, օրինակ, Ձեր հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ