News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոլարի արժեւորումը դրամի նկատմամբ դրական երեւույթ է եւ կնպաստի արտահանման ծավալների աճին; Այդ մասին այսօր` հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Մեր դրամը հանիրավի արժեւորված էր, բայց գործընթացները հանգեցրին նրան, որ ազգային արժույթը թուլացավ»,- ասաց Վ. Սաֆարյանը; Նրա խոսքով` ներմուծողները պատրաստ չէին դրամի թուլացմանը եւ վնասներ են կրում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է խստացնի վերահսկողությունը որոշ շուկաների վրա, ինչպես օրինակ` շաքարավազի շուկան: Վ. Սաֆարյանը դրամի արժեզրկմամբ պայմանավորեց որոշ պարենային ապրանքների թանկացումները վերջին շաբաթների ընթացքում, քանի որ պարենային ապրանքների զգալի մասը ներմուծվում է (բրինձ, ալյուր եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ