News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ է արել Վրաստան այցելության ժամանակ հանդիպել ընդդիմադիր կոալիցիայի` «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Վրացական «Ասավալ դասավալի» պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Քլինթոնն անպայման պետք է հանդիպի Իվանիշվիլիի հետ, քանի որ մայիսի 27-ին զանգվածային ակցիա անցկացնելով, Իվանիշվիլին ստացել է ողջ Թբիլիսիի աջակցությունը եւ դա առանցքային պահ է առաջիկա նախագահական ընտրությունների համար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Քլինթոնը Հարավային Կովկաս իր այցելության ժամանակ հունիսի 5-ին կայցելի Բաթումի, որտեղ հանդիպումներ կունենա Միխայիլ Սահակաշվիլիի եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Այնտեղ տեղի կունենա Վրաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստը:

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտնել էր, որ կփորձի հանդիպել Քլինթոնի հետ` վերջինիս Վրաստան այցի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ