News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 4-ին, այցելել է Արցախի Մարտունիի շրջանի Թաղավարդ գյուղ եւ ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւոր է համարել այս խոշոր ձեռնարկության կառուցումը` ընդգծելով, որ այն մեծ դերակատարություն կունենա Արցախում գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության զարգացման գործում:

Այնուհետեւ Բակո Սահակյանն ուղեւորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ Խաչմաչի համայնքի ցուցաբերած աշխատաոճն ու կիրառվող շինարարական մոտեցումները բավականին հետաքրքիր են եւ կարող են օգտագործվել նաեւ այլ բնակավայրերում:

Երկրի ղեկավարին ուղեկցում են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ