News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 107,2%: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15,3%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքը` ընդամենը 1,1%-ով: Շինարարության մեջ գրանցվել է  5,2%-ի անկում, իսկ ծառայությունների ոլորտում նկատելի աճ` 10,1%:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4%-ով, իսկ ահա «տնտեսկան ակտիվության ցուցանիշը`աճել է 6,1%-ով` նկատելիորեն գերազանցելով ՀՆԱ-ին:

ՀՆԱ-ում տնտեսության տարբեր ճյուղերի տեսակարար կշիռը շատ բանի մասին կարող է վկայել: Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է  8,7%: ՀՆԱ-ի առյուծի բաժինն ապահովում է առեւտուրն ու ծառայությունները. միայն մանրածախ եւ մեծածախ առեւտուրը  ապահովել է ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի 14,8%-ը: «Ֆինանսական եւ ապահովագրական գործունեություւն» խմբի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 5,9%:

Բնակչության կենսամակարդակի հայելային արտացոլումը կարելի է համարել մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիական ծավալների դինամիկան, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,5%-ով: Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլին վաճառվել է 0,2%-ով ավելի ապրանք: Այս անմխիթար ցուցանիշը պայմանավորված է առաջին եռամսյակի «վատ» ցուցանիշներով,  երբ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել էր 0,4%-ով:

Զարմանալի է, որ սննդամթերքի արտադրության ծավալները ընթացիկ տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 19,3%-ով:  Նշենք, որ մանրածախ առեւտրաշրջանառության մոտ  60-70%-ը բաժին է ընկնում սննդամթերքին:  Սակայն բացի տեղական ծագման ռեսուրսներից,  մեր պարենամթերքի շուկան կախված է նաեւ ներմուծումից: Հունվար-ապրիլին բուսական ծագման արտադրանքի ներմուծման ծավալը կրճատվել է 23,2%-ով:

Հարց է առաջնում, ինչպե՞ս է, որ նման պարագայում մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալն ավելացել կես տոկոսային կետով: Մարդիկ սկսել են ավելի քիչ ոչ պարենային ապրանքներ գնել` ծախսելով ողջ ընտանեկան բյուջեն պարենամթերքի վրա՞: Խոսքը, իհարկե, բնակչության անապահով խավի մասին է: Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կա...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ