News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet.org» կայքում հրապարակված «The Bug Pit» բոլոգի հեղինակի հոդվածը.

ԱՄՆ պետքարտուղարությունը քննարկում է Ադրբեջանին դիտարկման սարքավորումներ վաճառելու հնարավորությունը, որը, նախաձեռնողների խոսքով, անհրաժեշտ է Իրանից պաշտպանվելու համար: Սակայն Վաշինգտոնում հայ-ամերիկյան լոբբին եւ նրանց աջակցող կոնգրեսականները պնդում են, թե այն կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի դեմ:

Թե ինչ սարքավորումներ են դրանք, չի հստակեցվում, սակայն դրանք դիտարկման սարքեր են, որոնք տեղակայվում են «Մի 35М» ուղղաթիռների վրա, որոնք Ադրբեջանը վերջին շրջանում ձեռք է բերում Ռուսաստանից:

Պետքարտուղարությունն ու Ադրբեջանը հայտարարում են, որ սարքը կարող է օգտագործվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից, իսկ ԱՄՆ-ում ադրբեջանցիների ցանցի փաստաթղթում ասվում է, թե դա անհրաժեշտ է Իրանի հետ սահմանին կարգուկանոն հաստատելու համար:

Սակայն հայկական խմբերը դրան չեն հավատում: Կոնգրեսական Հովարդ Բերմանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրել է, որ սարքավորումը կօգտագործվի հայերի դեմ:

ԱՄՆ օրենսդրության մի մասը, որը հայտնի է որպես 907 ուղղում եւ սահմանափակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին, դրույթ է ներառում, որը թույլ է տալիս պետքարտուղարին հրաժարվել սահմանափակումից, եթե  նման փոխանցումը «կարեւոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովման համար»:

Չիմանալով հստակ, թե ինչ սարքավորման մասին է խոսքը, դժվար է ասել, թե ինչի համար է այն օգտագործվելու:  Սակայն Ադրբեջանի դիմումը հետաքրիր է` դրանում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Իրանի կողմից սպառնալիքին:

«The Bug Pit» խմբի` վերջերս Բաքու կատարած ակցիայի ժամանակ ուշագրավ էր այն, որ կառավարական պաշտոնյաները բազմիցս էին ընդգծում Իրանի կողմից սպառնալիքը: Ցինիկ կլիներ ասել, որ Բաքուն որսում է այդ սպառնալիքը` Արեւմուտքի համակրանքը շահելու եւ, հնարավոր է, սպառազինության տեսքով աջակցության ստանալու համար: Սակայն ճիշտ է եւ այն, որ Իրանը վերջին շրջանում արգերսիվ հռետորաբանություն է դրսեւորում: Այսպիսով, կատարվում է այն, ինչ Բաքուն համարում է հաջող հնարավորություն:

Ամեն դեպքում, հարցը ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար, կարծես, ամենաքիչն է վերաբերում կոնկրետ սարքավորմանը եւ ավելի շատ նրան, թե արդյոք Ադրբեջանը պետք է մեկուսացվի Ղարաբաղի պատճառով կամ ավելի սերտ «փարվի» Արեւմուտքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ