News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կոչը` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը` նկատելով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին գրում է թուրքական Hürriyet Daily News-ը:

Անկարան մերժում է ԱՄՆ-ի կոչերը` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ` վկայակոչելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը: «Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է»,- թերթին հայտնել է թուրք դիվանագետներից մեկը` հավելելով, որ Հայաստանի ՍԴ-ն որոշել է, թե արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը:

ՀայաստանիՍԴ որոշման մեջ վկայակոչվում է Հայոց ցեղասպանությունը, ինչը հարուցել է Անկարայի զայրույթը: Ինչպես նշել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՍԴ որոշումից հետո, այդ դրույթը հակասում է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին Երեւանում հայտարարել է, թե ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ` նշելով, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ