News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքական ռազմական ղեկավարության այցը Բաքու ավելի շատ կապված է Իրանի, քան Հայաստանի գործոնի հետ: Այդ մասին, այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ զրուցյում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Թուրքական ռազմական ղեկավարության այցը Բաքու ավելի շատ կապված է ադրբեջանա-իրանական հարաբերություններում լարվածության հետ: Եւ Ադրբեջանի ռազմական ղեկավարության համար, կարծում եմ, այնքան էլ հաճելի չէր, որ թե այս այցը, թե Հիլարի Քլինթոնի այսօրվա այցը համընկել են սահմանին լուրջ կորուստների հետ»,- ասել է Մինասյանը:

Խոսելով իսրայելական անօդաչու սարքերի` Ադրբեջան առաքումների մասին, փորձագետը կրկին հիշեցրել է, որ ինքնաթիռների զգալի մասը հեռահար է, եւ զգալիորեն է գերազանվում է Հայաստանի տարածքը, իսկ մյուսն էլ նախատեսված է ռազմա-ծովային գործողությունների համար: «Հստակ է, որ թե մեկը, թե մյուսը չեն կարող ուղղվել Հայաստանի դեմ»,- ասել է փորձագետը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ