News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ ակնկալել պետք չէ: Այսօր` հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Պատերազմի այլ կերպ են նախատեսվում, իսկ սահմանին լարվածությունը այլ բան է վկայում», – հավելել է նա:

Ըստ նրա` Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը Ադրբեջանի փորձն է ներքաղաքական հարցեր լուծելու, ինչպես նաեւ ձեւավորելու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այսօրվա այցի օրակարգը: «Սահմանի հարձակումներն Ադրբեջանի միակ շանտաժի միջոցն են Հայաստանի ներքաղաքական կյանի վրա ազդելու նպատակով», – ասել է Իսկանդարյանը:

«Ադրբեջանի քարոզչական ակցիաները լավ են, սակայն անհաջող: Սակայն վախենում եմ` նրանց դժվար կլինի կանգնեցնելը, առավել եւս, որ միջազգային հանրությունն բացահայտ չի պահանջում լուծել խնդիրը: Իսկ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների գնալ», - բացատրել է Իսկանդարյանը: Ըստ նրա` զուտ ռազմական տեսանկյունից Ադրբեջանին չի հուզում զոհերի քանակը, որոնց թիվը նշանակալի մեծ է, քան հայկական կողմինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ