News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերը: APA-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտնել է Բաքվում:

«Այդ բռնությանը պետք է վերջ դնել: Ես Ադրբեջանի նախագահին ասացի, որ ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն ինչ` նպաստելու հակամարտության կարգավորմանը»,- ասել է Քլինթոնը:

Նշենք, որ դեռ հունիսի 4-ին Երեւանում Քլինթոնը խոստացել էր շփման գծի միջադեպերի մասին զրուցել Ադրբեջանի ղեկավարության հետ:

ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան համընկել է հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներով:

Հունիսի 6-ի գիշերը Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիայի արդյունքում զոհվել էր կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը, վիրավորվել էին շարքայիններ Արայիկ Մավրեյանն ու Վոլոդյա Ծատրյանը:

Հունիսի 5-ի գիշերը ադրբեջանական 15-20 հոգանոց դիվերսիոն ջոկատը փորձել է ներխուժել Հայաստանի տարածք, սակայն խումբը վնասազերծվել էր` իր հետ տանելով զոհերին եւ վիրավորներին:

Հունիսի 4-ի գիշերը Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ դիվերսիայի հետեւանքով զոհվել էին զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանն ու Կարեն Դավթյանը: Վեց զինծառայող վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ