News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում ձեւավորված է գնաճի կայուն միջավայր, իսկ մայիսի դրությամբ 12-ամսյա գնաճը 0.5 տոկոս է: Այդ մասին այսօր` հունիսի 7-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով ներկայացնելով 5 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Վ. Գաբրիելյանը հիշեցրեց նաեւ, որ մայիսի դրությամբ ունենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ընդ որում` արդյունաբերության աճը 15.3  տոկոս է:

Արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ 117.8 տոկոս է, իսկ ներմուծումը 108.7  տոկոս:

Ըստ Վ. Գաբրիելյանի` պետական բյուջեի հարկային եկամուտները 5 ամսում կազմել են 322.8 մլրդ դրամ, միայն մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ 5 մլրդ դրամից ավելի գումար է հավաքվել:

Պետական բյուջեի ծախսերը 343 մլրդ դրամ են, դեֆիցիտը` մոտ 9.5 մլրդ դրամ, թեեւ դեֆիցիտը ավելի էր պլանավորված: Բյուջեն ստացել է նաեւ լրացուցիչ ոչ հարկային եկամուտներ` 3 մլրդ դրամի չափով: Ծախսերի թերակատարումը ֆինանսների նախարարը պատճառաբանեց սեզոնայանությամբ` սովորաբար այս սեզոնին բյուջեից պլանավորվածի համեմատ 8-10  տոկոս -ով ավելի քիչ է ծախսվում: «Եկամուտներն ամբողջությամբ կատարվել են»,-հավելեց ֆինանսների նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ