News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-9-ին, պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի սոցիալիստական հանրապետություն` ՎՍՀ-ի նախագահ Չոնգ Թան Շանգի հրավերով:

Ինչպես տեղեկացնում է «VietNamNet Bridge»-ը, այցի նպատակն է երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, հատկապես տնտեսության, առեւտրի եւ երկու երկրների այլ ոլորտներում, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը կկայանա երկու երկրների ավանդական բարեկամության շրջանակում, որը դրական զարգացում է ստացել, եւ համընկնում է Վիետնամի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին (հուլիսի 20-ին):

Վիետնամը եւ Հայաստանն ավանդական բարեկամություն եւ լավ քաղաքական հարաբերություններ ունեն պատվիրակությունների  փոխադարձ հանդիպումներում:

Վիետնամի նախկին նախագահ Նգուեն Մին Չիետը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2010 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում` նացիզմի դեմ հաղթանակի 65-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը Վիետնամ էր այցելել 2012 թվականի փետրվարին` բարձր գնահատելով Վիետնամի դերը տարածաշրջանում եւ հույս էր հայտնել, որ Վիետնամը կաջակցի Հայաստանին Հարավ-արեւմտյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման գործում: 

Թեպետ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են, առեւտրային կապերի ներուժ կա: Երկկողմանի առեւտրաշրջանառությունը   2010 թվականին հասել է մինչեւ 21 միլիոն դոլարի,  որից Վիետնամի արտահանումը կազմել է 5,1 միլիոն դոլար, իսկ 2011 թվականին` 7,4 միլիոն դոլար:

Հայաստանը Վիետնամից ներկրել է հեռախոսներ եւ պահեստամասեր, երկաթից եւ պողպատից ապրանքներ, բրինձ, թեյ, սուրճ, ծովամթերքներ եւ հագուստ, իսկ արտահանել մեխանիզմներ, պահեստամասեր, բամբակ, փայտ, փայտե եւ թիթեղյա ապրանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ