News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դժվար է լավատեսության պատճառ գտնել Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպման հետ կապված: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ֆրանսիացի քաղաքագետ, Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների մասնագետ Լաուրա Դելկուրը:

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարող է իմպուլս հաղորդի նոր առաջարկներին, հաշվի առնելով եւ «իրավիճակը դաշտում» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահների տարաձայնությունները տարբեր հարցերում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են Փարիզում, հունիսի 18-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ