Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, այսօր` հունիսի 8-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել Արշալույս գյուղի մոտ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 32 ՏՕ 862 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Պատահարի հետեւանքով վարորդ` 36-ամյա Երվանդ Առաքելյանը եւ ուղեւոր` 37-ամյա Արթուր Ծատուրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: