News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում լարվածության եւ զոհերի թվի աճով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:

Նա ցավակցել է միջադեպերի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: «Դա վկայում է, թե ինչու պետք է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել: Նման միջոցները շատ կարեւոր են, որ վերադարձնեն մարդկանց վստահությունն ու շարժվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ըստ APA-ի, ասել է Կոբիան:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունիսի առաջին օրերը «պսակվեցին»  Ադրբեջանի կողմից դիվերսիաների շարքով: Հունիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են Հայաստանի սահմանը եւ դիվերսիոն գործողություններ անցկացրել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի տարածքում: Արդյունքում հայ երեք զինծառայող զոհվել, վեցը վիրավորվել էին: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը նահանջել է` կորուստներ տալով:

Լույս հունիսի 5-ի գիշերը նույն շրջանում կատարվել է դիվերսիա, որը հետ են մղել հայ զինծառայողները: Զոհվել են ադրբեջանցի հինգ զինվորներ, շատերը վիրավորվել են: Հայկական կողմից կորուստներ չեն եղել:

Ադրբեջանական նոր դիվերսիան կրկնվել էր լույս հունիսի 6-ի գիշերը` արդեն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հարավային ուղղությամբ (Հոռադիզ): Փոխհրաձգության արդյունքում հակառակորդն զգալի կորուստներ է տվել: Հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, երկուսը վիրավորվել են:

Եւս մեկ ներխուժում էր ձեռնարկվել հունիսի 6-ի երեկոյան`Ճամբարակի ուղղությամբ: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ