News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիան երբեք չի ներկայացրել եւ չի ներկայացնի տարածքային պահանջներ Բուլղարիային եւ մյուս հարեւաններին: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Արամազը երկրի ԱԳՆ-ի ղեկավար Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնում է բուլղարական Focus գործակալությունը, դեսպանը ստիպված է եղել մեկնաբանել ստամբուլյան դպրոցների աշակերտներին բաժանած քարտեզների հետ կապված  վերջերս տեղի ունեցած աղմուկը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Ստամբուլի դպրոցներում աշակերտներին ուսումնական ձեռնարկներ էին բաժանվել, որոնցում Թուրքիայի քարտեզին էին հայտնվել Ամբողջ Հայաստանը, Իրաքի որոշ շրջաններ, Բուլղարիան, հունական Կիպրոսը եւ Վրաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ