News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Միանշանակ չի կարելի պնդել, թե երեկ երեկոյան ինչ են տեսել մարդիկ երկնակամարում, բայց այն շատ նման է եղել բալիստիկ հրթիռի: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշան տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հունիսի 7-ի երեկոյան, ժամը 21:50-ի սահմաններում, բավական մեծ տարածքի բնակիչենր (Թուրքիայից մինչեւ Իսրայել) տարօրինակ երկնային երեւույթ են տեսել: Սկզբում կոնի նմանվող երեւույթը հայտնվել է երկնքի հյուսիս-արեւմտյան մասում: Հետո եղել է բռնկում, պտույտ, որից հետո լույս արձակող գունդը բաժանվել է երկու պտտվող կետերի, որից հետո այն անհետացել է:

Փորձագետի խոսքով, միանշանակ պնդել, որ դա ռուսական կամ իրանական հրթիռ է եղել, չի կարելի, հատկապես հաշվի առնելով, որ այդ թեմայի շուրջ պաշտոնական հայտարարություն չի եղել:

«Բացառված չէ, որ դա կարող էր ինչ-որ երկնաքար լինել կամ չբացահայտված թռչող օբյեկտ: Սակայն վիճակագրությունը վկայում է, որ ՉԹՕ-ների մասին լուրերի ավելի քան կեսը երեւակայության արդյունք է, մոտ 40 տոկոսի դեպքում խոսքը երկրային ծագման օբյեկտի մասին է եւ միայն աննշան դեպքերում է, որ անհնար է լինում դրանք բացատրել»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է երեկվանին, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, թեեւ պաշտոնական տեղեկատվության բացակայությանը, տեսածը բնորոշ է բալիստիկ հրթիռների համար, օբյեկտի պտույտները, մասերի բաժանումը, ռեակտիվ շիթը` լուսավոր կոնուսի տեսքով:

Նշենք, որ նախօրեին ՌԴ Պշատպանության նախարարությունը իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ «Տոպոլ» հրթիռի հաջող մեկնարկ: Մեկնարկը տրվել է Երեւանի ժամանակով ժամը 21:39-ին Աստրախանի մարզի «Կապուստին Յար» պոլիգոնից:

Հրթիռի ուսումնական մարտական մասը տրված ճշգրտությամբ խոցել է պայմանական թիրախը Ղազախստանի Սարի-Շագան» պոլիգոնում:

Նույնպիսի երեւույթ 2009թ. դեկտեմբերին տեսել էին Նորվեգիայի երկնքում ռուսաստանյան «Բուլավա» հրթիռի անհաջող մեկնարկից հետո:

Եթե երկնային երեւույթը երկրային ծագում ուներ, հարց է ծագում` դա ուժի ցուցադրում էր` հաշվի առնելով ՀՀՊ եւ G20-ի առաջիկա գագաթնաժողովի, նաեւ իրանական հարցով Մոսկվայի եւ Վաշինգթոնի արմատական հակասությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ