Եթե Հայաստանի նախագահին ձեւական ընդդիմություն պետք գա, նրա դերը կարող է խաղալ «Բարգավաճ Հայաստանը»: Այդ մասին, այսօր` հունիսի 8-ին, լրագրողներին հայտնել է ընդդիմադիր Հայոց համազգային շարժման անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Քաղաքական ցանկացած ուժի հարց կարելի է արագ լուծել, եթե դա ցանկանա նախագահը: Խոշոր գործարարները հասկանում են, որ կոալիցիան իրենց համար բիզնեսը պահպանելու միջոց է»,-ընդգծել է Իգիթյանը:
«Հայտնի են դեպքեր, երբ անգամ մեկ ընդդիմադիր խոսքի կամ հակառակորդ ճամբար անցնելու համար գործարարները զրկվել են իրենց ունեցվածքից եւ հեռացել արտասահման, կամ էլ հայտնվել են բանտում», – ավելացրել է Իգիթյանը: