News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական ԶՈՒ շփման գծում տեղի ունեցող միջադեպերն ու դիվերսիոն գործողությունները տագնապալի են, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ է լինելու: Այդ մասին այսօր` հունիսի 8-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական դիվերսիաները նպատակ ունեին ցույց տալու Հայաստանի ներսում եղած թուլությունը եւ ձախողելու Հիլարի Քլինթոնի այցը: «Ադրբեջանը հետաքրքրված չէ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարով եւ հիմա էլ դիվերսիաներ է ձեռնարկում Հայաստանի հետ սահմանին՝ հույս ունենալով նրան որոշակի գործողությունների դրդել»,-ասաց նա:

Ըստ Կիրակոսյանի՝ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ ավելի է ուժեղանում եւ իրեն կարող է թույլ տալ նոր զենքեր գնել: «Անցած շաբաթ Իսրայելը հայտարարեց այդ երկրին զինամթերք վաճառելու մասին: Ադրբեջանական ուժերը նոր ռազմական պլան ունեն եւ  պատրաստվում են պատերազմի՝ 2014 թվականին: Ադրբեջանը կարող է օգտագործել պատերազմի սպառնալիքը՝ ավելի մեծ ձեռքբերումների հասնելու համար, սակայն դեռեւս պատրաստ չէ պատերազմի: Եթե պատերազմն այսօր սկսվի, այդ երկիրը կպարտվի, սակայն Ադրբեջանը պատրաստվում է հավանական պատերազմին: Յուրաքանչյուր հարձակման համար Ադրբեջանը պետք է վճարի, եւ միջազգային հանրությունը նրան պետք է ստիպի իր արարքների համար գին վճարել»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հակամարտության լուծման նոր մոտեցումներ կառաջարկվեն, փորձագետը նշեց, որ ԼՂՀ-ն այդ առաջարկների ձեւաչափով կդառնա բանակցությունների լիարժեք կողմ: Լավ կլինի, որ Ադրբեջանի վրա միակողմանի էմբարգո դրվի: «Մի բան ակնհայտ է՝ Քլինթոնը չէր կարող նոր մոտեցումների մասին հայտարարություն անել՝ առանց համաձայնեցնելու Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ»,-ընդգծեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ