News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` հունիսի 8-ի նիստում, էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թվականի հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ` ՀՀԿ` 11-ական, ԲՀԿ` 8-ական, ՀԱԿ` 2-ական, «Ժառանգություն»` 1-ական, ՀՅԴ` 1-ական, ՕԵԿ` 1-ական ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ