News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղազախստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ եւ խաղաղ կարգավորմանը:

Այս մասին հայտարարել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Քայրաթ Մամին` Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Ղազախստանի կարեւոր գործընկերն է Կասպյան տարածաշրջանում:

Ասադովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Ղազախստանի հետ տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում, հվելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի բազմակողմ զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ