News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ոչ մի նոր բան չավելացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, Քլինթոնի այցն ի սկզբանե չէր կարող որեւէ բան տալ, քանի որ Արեւմուտքն, ընդհանուր առմամբ, շարունակում  ադրբեջանամետ դիրքորոշում ունենալ:

«ԱՄՆ-ը չի դատապարտել վերջին օրերին հայկական դիրքերի վրա ադրբեջանական հարձակումները, նրանք լռել են, երբ վերջին 1,5 տարում Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը եւ հիմա էլ շարունակում են նույն ոգով: Քլինթոնի այցելությունը թելադրված էր Վաշինգթոնի շահերով` կապված Իրանի հետ»,-նշեց Ալեքսանդրովն, ընդգծելով, որ ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին ներքաշել հակաիրանյան կոալիցիայի մեջ, փոխարենը ոչինչ չտալով: Ըստ փորձագետի, նույնկերպ ԱՄՆ-ն աշխատում է Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ալեքսանդրովի կարծիքով, թեեւ Մոսկվան ուղղակի չի քննդատում Ադրբեջանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ շրջանակներում, դրանով ագրեսոր Ադրբեջանին հասկացնել տալով, որ ոչ ոք թույլ չի տա հակամարտություն սկսել:

«Բացի այդ, Դմիտրի Մեդվեդեւը եռակողմ հանդիպման ժամանակ ստիպեց Ալիեւին փաստաթուղթ ստորագրել, որտեղ խոսվում է ուժի կիրառումից հրաժարվելու մասին»,-ասել է Ալեքսանդրովը:

Նա հոռետեսորեն է վերաբերում Քլինթոնի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների Փարիզում կայանալիք հանդիպմանը կողմերին նոր մոտեցումներ են առաջարկվելու: «Դա փորձ է հանգստացնել ագրեսորի դերում հանդես եկող Ադրբեջանին, նվազեցնել լարվածությունը եւ թույլ չտալ իրավիճակի էլ ավելի սրում: Այդտող ոչ մի նոր սկզբունքային բան չի լինելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ