News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Գրին քարտի» խաղարկությանը, որը տեղի է ունենում մայիսի 1-ին,  բազմաթիվ մարդիկ են սպասում աշխարհի տարբեր երկրներից: Միջինը մոտ 15 մլն մարդ է գրանցվում վիճակախաղին մասնակցելու համար, սակայն շահում է միայն 50 հազարը:

Թեեւ սովորաբար վիճակախաղը տարին մեկ անգամ է անցկացվում,  բայց անցած տարի այն երկու անգամ է տեղի ունեցել: Առաջին վիճակախաղը տեղի է ունեցել նախանշված օրը, սակայն  արդյունքները չեղյալ են հայարարարվել` ի հիասթափություն 50  հազ. նախնական հաղթողների: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ առաջին վիճակախաղի արդյունքներն անվավեր են համարվել համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճչառով, քանի որ հայտատուների արդար պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել:

Վիճակախաղն ընդգրկում է աշխարհագրական վեց տարածաշրջան, սակայն ամենաշատ հայտատուները Եվրոպայից եւ Աֆրիկայից են, իսկ որոշ տարածաշրջաններ, օրինակ, Հարավային Ամերիկայի եւ Ասիայի որոշ երկրներ դրան մասնակցելու իրավունք չունեն: Եվրոպայում թիվը մեծ չէ. Իպանիայում, օրինակ, 45  մլն բնակչից շահել է  232 մարդ, Շվեյցարիայի  10 մլն բնակչից`  200 մարդ, Գերմանիայի 80 մլն բնակչից` 1800 մարդ, Հայաստանում 3,2 մլն բնակչից` 998 մարդ, Ուզբեկստանում 25 միլիոնից` 4800 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ