News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հարավում անհայտ անձինք խուլիգանական նկատառումներով գազային ատրճանակից կրակ են բացել Հայաստանի քաղաքացիների վրա:

Վիճաբանությունը, որն ավարտվել էր հրաձգությամբ, տեղի է ունեցել Բրատյեւյան փողոցում:  Անհայտ անձինք ինչ-որ բան չեն կիսել Հայաստանի 2 քաղաքացիների հետ եւ կրակ բացել զենքից, հաղորդում է Life News-ը:

Տուժածներին տեղափոխել են բժշկական հաստատություն: Նրանցից մեկը վիրավորվել էր որովայնից, երկրորդը` ոտքից եւ դեմքից:

Նշենք, որ մեկ օր առաջ էլ հայերի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր եղել: Տեղացիները գեներալ Բելաովի փողոցում  ծեծկռտուք էին սկսել Հայաստանից ներգաղթածների հետ: Գործի էին դրվել դանակները: Երկու տուժածների տեղափոխել են Սկլիֆոսովսկիի անվան ինստիտուտ, Հայաստանի 10 քաղաքացիների ձերբակալել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ