Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի մշտական ներկայացուցիչ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին է հանձնել իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը եւ փոխանցել նրա ջերմ մաղթանքները:
Երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվել են առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում: