News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շարունակվում է բացահայտ ձեւով երեխաների մեջ հայեր հանդեպ թշնամություն եւ ատելություն սերմանող քաղաքականություն ծավալվել։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դպրոցների 8-րդ դասարանի սոցիալական գիտությունների քննության ժամանակ հարցերից մեկում հայերին եւ հույներին որպես դավաճան ներկայացնող հարցաթերթիկ է եղել։

Հունիսի 9-ին տեղի ունեցած քննությանը, որին մասնակցել է 1 մլն 98 հազար 243 աշակերտ, հարցաթերթիկներից մեկում եղել է հետեւյալ հարցը. «Մուդրոսի զինադադարից հետո Ստամբուլի կառավարությունը ձայն չհանեց մեր հայրենիքի բռնազավթման դեմ։ Հարյուրավոր տարիներ թուրքերի հետ միասին, խաղաղության եւ անվտանգության մեջ ապրած որոշ հայեր եւ հույներ բռնազավթիչների հետ համագործակցեցին։ Այս իրավիճակի դեմ, թուրք ազգն ինչպիսի՞ արձագանք է տվել»։

Նշենք, որ այս տարվա հունվարին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող հայկական Տատյան դպրոցում աշակերտներին քննության ժամանակ հաստատական ձեւով ներկայացրել են «հայերի կատարած դաժանությունները» արտահայտությունը եւ հարց ձեւակերպել դրանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ