News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հունիսի 12-ին, երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, ծաղկեպսակներ դրել նրա շիրիմին:

«Անդրանիկ Մարգարյանը եղել է հմուտ քաղաքական գործիչ, որը փորձությունների, դժվարությունների, հաղթանակների միջով մեծ ճանապարհ է անցել»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այդ փորձությունը նրան սովորեցրել է տարբեր մարդկանց հետ գտնել համագործակցության ընդհանուր եզրեր, պետականության ամրապնդման գործում իր դերը ունենալ: Չկա այդպիսի կառավարություն, որը խնդիրներ չունենա:  Մեր անկախ պետությունը ունի դեռեւս չլուծված բազմաթիվ խնդիրներ, ժամանակակից մարտահրավերներ:

Անդրանիկ Մարգարյանը հմուտ ազգային գործիչ էր, որն ամբողջությամբ իրեն նվիրել էր մեր պետականության ձեւավորմանը: Նա գաղափարի մարդ էր եւ իր կենսագրությամբ դա ապացուցեց: Մեր ընդհանուր պատգամն այն է, որ մենք պետք է կարողանանք համագործակցության ներքո գտնել ուղիներ մեր պետությունն ամրապնդելու համար:

Մենք ընկերներ ենք եղել եւ միասին մեծ ճանապարհ ենք անցել սկսած 1988թ-ից: Ինքը ընդհանրապես շատ համեստ մարդ էր, եւ չէր սիրում, որ իր անձի շուրջ  ձեւավորվեր արհեստական մթնոլորտ: Ցանկացած շփման ժամանակ գործում էր անմիջականությունը, եւ իր անմիջական բնավորությունը նրան օգնում էր նորմալ, մարդկային հարաբերություններ կառուցեր բոլորի հետ»,-ասաց վարչապետը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ