News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Կիսում եմ Ռուսաստանը եւ Հայաստանը միավորող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու Ձեր տրամադրվածությունը: Համոզված եմ, որ ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը եւ համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին:

Ուրախ էի հանդիպել Ձեզ Աշգաբադում: Կարեւոր է ապահովել երկկողմ փոխգործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Տիգրան Սուրենի, քաջառողջություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ