News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որում ասված է.

«Հայաստանի հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի դաշնության Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Այս նշանակալի օրվա կապակցությամբ, հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ ռուս ժողովրդին՝ խաղաղություն, բարգավաճում եւ հետագա առաջընթաց:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ինձ ուղղված շնորհավորանքի համար:

Լիովին կիսում եմ Ձեր կարծիքը՝ մեր պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Ուրախ եմ, որ մենք ունենք ընդհանուր տեսակետ մեր երկու երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիներ փնտրելու անհարժեշտության վերաբերյալ: Հավատացած եմ, որ ակտիվ փոխ¬գործակցությունը այն բնագավառներում, որոնք նպաստում են մեր երկրների նորարական ներուժի բարձրացմանը, նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը եւ հնարավորություն կընձեռի նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ