News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանյան «Գալլարի Սիսթեմս» ընկերությունը մշակել է «Դուկատ», «Mobile banking, Mobile Commerce» լուծումները եւ այն ներկայացնելու է Ռուսաստանի բանկերի սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա Մոսկվայում, ս.թ. հունիսի 29-ին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց ընկերության մարկետինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար Լուսինե Ազնավուրյանը:

Բջջային կապից օգտվող բաժանորդներն այլեւս պահանջում են իրենց բջջային սարքերի մեջ ներառել մոբայլ կիրառություններից օգտվելու առավել հարմարավետություն եւ կիրառությունների բազմազանություն` «Ամեն ինչ բջջային սարքի մեջ» (All in Mobile) կարգախոսով: Այս մարտահրավերին ի պատասխան էլ «Գալլարի Սիսթեմսն» առաջարկում է իր նորամուծությունը:

Լ. Ազնավուրյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց մշակած մոբայլ լուծումները շուտով կկիրառվեն նաեւ Հայաստանում, ներկայում ընթանում է դրանց թեսթավորման փուլը: Նոր լուծումները հիմնականում նախատեսված են բանկերի հաճախորդների համար, որոնք ունեն քարտային, աշխատավարձային եւ այլ հաշիվներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ