Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակումներ է կատարել Հայ առաքելական սուրբ Եկեղեցու թեմերում:
Ըստ այդմ, Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն, ազատվելով Վայոց ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց ձորի թեմում:
Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:
Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգեւոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սեւակ քահանա Գաբրիելյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: